Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման բաց կթողնի «Ռեալ Սոսիեդադի» հետ հանդիպումը։
34-ամյա հարձակվողը չի ընդգրկվել մադրիդյան թիմի` Լա լիգայի 33-րդ տուրում սպասվող խաղի հայտացուցակում։
Նշենք, որ «Սոսիեդադի» դեմ հանդիպումը բաց կթողնի նաև Վինիսիուս Ժունիորը՝ նա որակազրկված է։
«Ռեալ Սոսյեդադ» — «Ռեալ» հանդիպումը կկայանա այսօր՝ մայիսի 2-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 23։55-ին։
























































