Կատալոնական «Բարսելոնան» կարող է մասնակցել ասիական մրցաշարերի, եթե ՈՒԵՖԱ-ի կողմից արգելք ստանա։ Այս մասին տեղեկացնում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն, եթե ՈւԵՖԱ-ն «Բարսելոնային» մեղավոր ճանաչի մրցավարներին հավանական կաշառք տալու «Նեգրեյրայի գործով», ակումբին սպառնում է առնվազն մեկ տարով որակազրկում միջազգային մրցաշարերից: Այս դեպքում կապտանռնագույնների ղեկավարությունն ուսումնասիրում է Ասիական ֆուտբոլի կոնֆեդերացիայի մրցաշարերին մասնակցելու հնարավորությունը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» կասկածվում է կոռուպցիայի մեջ՝ Իսպանիայի մրցավարական կոմիտեի նախկին փոխնախագահ Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեյրային վճարումներ անելու միջոցով։ Ակումբը պնդում է, որ բոլոր վճարումները կապված են եղել բացառապես խորհրդատվական ծառայությունների հետ, և Նեգրեյրան ստացել է 7,3 միլիոն եվրո:
























































