Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է մադրիդյան ակումբի համար առաջնահերթ տրանսֆերի մասին։
«Մոտ ժամանակներս մենք պետք է հարձակվողի հետ պայմանագիր կնքենք։ Ես սա ասում եմ, քանի որ Կարիմ Բենզեման մեծ է: Չնայած դրան՝ նա իրեն շատ լավ է զգում։ Մենք երբեք խնդիրներ չենք ունեցել այս հարցում»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Այս մրցաշրջանում Բենզեման «սերուցքայինների» մարզաշապիկով բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում, որոնցում դարձել է 31 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
35-ամյա խաղացողի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև այս տարվա հունիսի վերջ։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը Transfermarkt ինտերնետային պորտալի համաձայն կազմում է 35 միլիոն եվրո։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալը» պատրաստ է Բենզեմայի հետ պայմանագիրը երկարաձգել ևս մեկ մրցաշրջանով։
























































