Մադրիդի «Ռեալի» պաշտպան Էդեր Միլիտաոն պատմել է, թե որ մրցակցի դեմ է ամենադժվար խաղալը։
«Վերջին մի քանի տարիների ընթացքում ես խաղացել եմ շատ մեծ խաղացողների դեմ՝ Նեյմարի, Մեսսիի, Մբապպեի, Լևանդովսկու, Մանեի, Ժեսուսի: Դժվար է ընտրել մեկը, բայց թերևս ամենադժվարը Մբապպեի դեն էր։ Նա շատ հնարամիտ է»,- Միլիտաոյի խոսքերն է մեջբերում La Saeta Rubia-ն:
Մբապպեն ՊՍԺ-ում է 2017 թվականից, նախկինում հանդես է եկել «Մոնակոյում»:
Ընթացիկ մրցաշրջանում նա փարիզյան թիմի կազմում անցկացրել է 29 հանդիպում Լիգա 1-ում՝ դառնալով 23 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
























































