«Ռեյմսի» հարձակվող Ֆոլարին Բալոգունը, ով Ֆրանսիայի առաջնության մրցաշրջանի լավագույն ռմբարկուների քառյակում է, կարող է հայտնվել «Պարի Սեն Ժերմենում»։ Փարիզցիները ցանկանում են պայմանագիր կնքել հարձակվողի հետ, որի իրավունքները պատկանում են Լոնդոնի «Արսենալին»։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը։
Աղբյուրի համաձայն՝ ՊՍԺ-ն ցանկանում է երիտասարդացնել թիմը, ուստի մտածում է 21-ամյա անգլիացու հետ պայմանագիր կնքելու մասին: «Արսենալը» իր խաղացողին գնահատում է 30 միլիոն եվրո:
Բալոգունի պայմանագիրը «զինագործների» հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։ Նա «Արսենալի» սան է, թիմում հանդես է գալիս 2011 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում Ֆոլարինը նաև մեկ գոլ ունի Ֆրանսիայի գավաթի երկու խաղում։