Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Վինիսիուս Ժունիորի ստացած վնասվածքի և այլնի մասին: Բրազիլացի եզրային հարձակվողը փոխարինվել է «Ալմերիայի» հետ 32-րդ տուրի խաղի (4-2) 82-րդ րոպեին։
«Նա հարված է ստացել ծնկի հատվածում։ Բայց ոչինչ, կարծում եմ՝ մի քանի օրվա ընթացքում նա կապաքինվի։ Վինիսիուսը որակազրկված է հաջորդ խաղի համար, բայց կարծում եմ՝ մինչև Գավաթի եզրափակիչն արդեն լավ կլինի: Վինիսիուսը ամեն անգամ բողոքում է իր նկատմամբ խախտումներից հետո, սա է իրականությունը:
Ես զայրացած էի, որ թիմը հանգստացավ՝ հավատալով, որ խաղն ավարտված է։ Թիմը հանգստացել էր 3-0-ի և 4-1-ի ժամանակ և սա պետք է արթնացման կոչ լինի մեզ համար: Չես կարող նվազեցնել ճնշումը, քանի որ դա հանգեցնում է բաց թողած գոլերի»,- ասել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչը DAZN-ի եթերում: