Ապրիլի 29-ին Մադրիդի «Ռեալը» Լա լիգայի 32-րդ տուրի շրջանակում «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում ընդունել է «Ալմերիային» և 4-2 հաշվով հաղթանակ է տարել:
Մադրիդի «Ռեալի» չորս գոլերից երեքը հեղինակել է ֆրանսիացի Կարիմ Բենզեման։
Բենզեմայի համար սա «Ռեալի» կազմում երրորդ հեթ-տրիկն է՝ բոլոր մրցաշարերում անցկացրած վերջին ութ հանդիպումներում։ Մինչ այս նա «Ռեալի» կազմում նույնքան հեթ-տրիկ էր հեղինակել 120 խաղում։
























































