«Բարսելոնան» պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի հետ։
Կատալոնական ակումբը կիսապաշտպանին նոր պայմանագրի առաջարկ է արել՝ ավելի ցածր աշխատավարձով։ Բայց Բուսկետսի համար այս հարցում ֆինանսական կողմը կարևոր չէ։
Սերխիոյի համար նոր պայմանագիր կնքելու հարցում մեծ նշանակություն կունենա Լիոնել Մեսսիի հնարավոր վերադարձը։
Նշվում է, որ Բուսկետսը ցանկանում է Լեոյի հետ կրկին խաղալ նույն թիմում։
Մեսսիի գործող պայմանագրի ժամկետը ՊՍԺ-ի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում։