«Բարսելոնան» հայտարարել է ակումբի սան Ալես Գարիդոյի հետ պայմանագրի երկարաձգման մասին։
Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը։ Պայմանագրով նախատեսված է նաև 400 միլիոն եվրո գնման գումար։
19-ամյա կիսապաշտպանը 11 տարի խաղում է ակումբի համակարգում։
2022/23 մրցաշրջանում նա իր նորամուտը նշեց «Էլչեի» դեմ խաղում։