Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» դեմ առաջին հանդիպումը, հայտնում է լրագրող Խոսե Լուիս Սանչեսը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Մոդրիչը ազդրի պատռվածք է ստացել, ինչի պատճառով շարքից դուրս է մնացել երկու շաբաթով։ 37-ամյա կիսապաշտպանը հաստատ չի մասնակցի Լա լիգայի առաջիկա հանդիպումներին և «Օսասունայի» դեմ Իսպանիայի գավաթի եզրափակչին։
Բացի այդ, հարցականի տակ է խորվաթի մասնակցությունը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» դեմ առաջին հանդիպմանը։ Առաջին խաղը կկայանա Մադրիդում մայիսի 9-ին։