«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է «Կամպ Նոու» թիմի տնային մարզադաշտի արդիականացման մասին։
«Սա ակումբի պատմության մեջ ամենակարեւոր ինստիտուցիոնալ նախագիծն է։ Նրա շնորհիվ Բարսելոնայի երազանքն իրականանում է, քանի որ մենք ունենալու ենք աշխարհի լավագույն մարզադաշտը։ Նախագիծը նաև Բարսելոնայի հանդեպ հավատի ապացույցն է: Սա նշանակում է, որ մեր կազմակերպությունը կենդանի է, ինչպես երբեք, և ազգային և միջազգային շուկաները լիովին վստահում են մեզ: Բարսան ամրապնդվել »է,- Լապորտային է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։