Ֆրանսիական ՊՍԺ-ի իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսի կինը՝ Պիլար Ռուբիոն, ասել է, որ ոչինչ չգիտի փարիզյան ակումբում ֆուտբոլիստի ապագայի մասին։ Նա ափսոսանքով նշել է նաև, որ ամուսնու տեղափոխությունների մասին միայն վերջին պահին է իմանում.
«Չգիտեմ՝ մենք կմնա՞նք Փարիզում, թե՞ կվերադառնանք Իսպանիա։ Ամենավատն այն է, որ ես այս ամենի մասին իմանում եմ միայն վերջին պահին»,- Ռուբիոյի խոսքերն է փոխանցում RMC Sport-ի խոսքերը։
37-ամյա Ռամոսը ՊՍԺ-ում հանդես է գալիս 2021 թվականից։ Այս մրցաշրջանում պաշտպանը փարիզցիների կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:
Ռամոսի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է այս տարվա հունիսի վերջին։ Նախկինում ֆուտբոլիստը հանդես է եկել իսպանական «Ռեալում» և «Սևիլիայում»։
























































