«Ժիրոնայի» արգենտինացի հարձակվող Վալենտին Կաստելանոսը խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի մասին։
«Ինձ միշտ ավելի շատ է դուր եկել «Բարսելոնան», քան «Ռեալը»։ Բնականաբար, Մեսսիի պատճառով։ Նա ինձ համար կուռք է։ Ես միշտ սիրել եմ նրա հետևել նրա մասնակցությամբ հանդիպումներին։ Չգիտեմ՝ Լեոն տեսե՞լ է երեկվա խաղը։ Խոսքն աշխարհի լավագույն խաղացողի մասին է։ Նա աստված է արգենտինացիների համար։ Մեսսին ստիպեց ինձ լաց լինել աշխարհի առաջնությունից հետո»,- ասել է Կաստելանոսը բլոգեր Ժերար Ռոմերոյին:
«Ժիրոնայի» հարձակվող Վալենտին Կաստելանոսը պոկերի հեղինակ է դարձել Մադրիդի «Ռեալի» դեմ ապրիլի 25-ին կայացած Իսպանիայի Լա լիգայի 31-րդ տուրի խաղում։
24-ամյա արգենտինացին իսպանական ակումբում հանդես է գալիս 2022 թվականից։ Այս մրցաշրջանում նա անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
























































