Fastex ՀՊԼ 29-րդ տուրում հետնապահ ԲԿՄԱ-ն սեփական հարկի տակ 5:1 հաշվով ջախջախեց Չարենցավանի «Վանին»:
16-րդ րոպեին Ստյոպա Մկրտչյանն առաջ մղեց բանակայիններին: Մինչև ընդմիջման գնալը Ռումյան Հովսեփյանը հստակ իրացնելով 11 մետրանոցը հավասարեցրեց հաշիվը:
57-րդ րոպեին չարենցավանյան թիմը մնաց 10 հոգով: 76-րդ րոպեին Գոռ Լուլուկյանը 11 մետրանոց հարվածով առաջ մղեց իր թիմին: 90-րդ րոպեին տանտերերը հաշիվը դարձրին 3:1, 5 րոպե անց Էլոյանը 4-րդ գնդակն ուղարկեց հյուրերի դարպասը, իսկ ավելացված վերջին րոպեին ԲԿՄԱ-ն խփեց 5-րդ գոլը:
Այս հաղթանակից հետո ԲԿՄԱ-ն միավորների քանակը հասցրեց 21-ի ու բարձրացավ 9-րդ տեղ: Չարենցավանյան թիմը 34 միավորով 5-րդն է:
























































