Ապրիլի 25-ին Մադրիդի «Ռեալը» Լա լիգայի 31-րդ տուրի խաղում 1-3 հաշվով հաղթել է «Ժիրոնային»:
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորն այս խաղում աչքի է ընկել ոչ միայն խփած գոլով, այլև դեղին քարտով։
Ինչպես տեղեկացնում է Football Espana-ն, սա բրազիլացու 9-րդ դեղին քարտն է այս մրցաշրջանում։
Համեմատության համար նշենք, որ Վինիսիուսի հարձակման գծում թիմակից Կարիմ Բենզեման նույնքան դեղին քարտ է ստացել Լա Լիգայում անցկացրած 14 մրցաշրջաններում:
























































