«Ատլետիկոյի» կիսապաշտպան Կոկեն դժգոհ է մնացել «Բարսելոնայի» հետ հանդիպումից հետո։ Իսպանացի ֆուտբոլիստը դժգոհել է խաղի մրցավարությունից.
«Մրցավարները կաշառված էին»,- Կոկեի խոսքերն է մեջբերում Marca-ն։
31-ամյա Կոկեն ամբողջ հանդիպումն անցկացրել է պահեստայինների նստարանին, քանի որ ավելի վաղ մարզման ժամանակ անհարմարություն է զգացել ազդրի հետնամասի մկաններում։
Հիշեցնենք, որ Մադրիդի «Ատլետիկոն» Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում Spotify Camp Nou մարզադաշտում 0:1 հաշվով պարտվել է «Բարսելոնային»: Հանդիպման միակ գոլը 45-րդ րոպեին խփել է Ֆերան Տորեսը։
«Բարսելոնան» 30 հանդիպումներից 76 միավորով շարունակում է գլխավորել Իսպանիայի Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։
























































