Իսպանական Լա լիգայի 31-րդ տուրում «Ժիրոնան» 4։2 հաշվով հաղթեց Մադրիդի «Ռեալին»։
Տանտերերի կազմում պոկերի հեղինակ դարձավ Վալենտին Կաստելյանոսը՝ խաղակեսերից յուրաքանչյուրում երկուական գոլ խփելով։
24-ամյա ֆուտբոլիստը խաղի հաշիվը բացեց 12-րդ րոպեին։ Եվս 12 րոպե անց արգենտինացին կրկնապատկեց իր թիմի առավելությունը։ 33-րդ րոպեին հյուրերից հաշիվը կրճատեց Վինիսիուս Ժունիորը։
Կաստելյանոսն իր 3-րդ գոլը խփեց ընդմիջումից անմիջապես հետո՝ 46-րդ րոպեին։ 62-րդ րոպեին հարձակվողը հաշիվը դարձրեց 4։1։
85-րդ րոպեին Մադրիդի «Ռեալի» կազմում գոլի հեղինակ դարձավ Լուկաս Վասկեսը։
«Ռեալը» 65 միավորով 2-րդ տեղում է։ «Ժիրոնան» 41 միավորով 9-րդն է։