Իսպանական Լա լիգան կթարմացնի տարբերանշանը 2023/2024 մրցաշրջանում՝ որպես առաջնության տիտղոսային գործընկերոջը՝ EA Sports-ի փոխելու մաս։ Այս մասին հայտնում է Footy Headlines-ը:
Աղբյուրի համաձայն՝ մրցաշարի նոր տարբերանշանում բացակայում է 30 տարի գոյություն ունեցող խորհրդանշական գունային անիվը։ Փոխարենը նոր տարբերանշաանը կունենա գունատ կարմիր գույն, իսկ անիվը կփոխարինվի «ll» նշանով, որը նշանակում է «Լա լիգա»։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր՝ EA Sports-ի և Լա լիգայի գործարքը դուրս է գալիս տիտղոսայինից: Համաձայնագրի նպատակն է զարգացնել շփումները ֆուտբոլասերների հետ ինչպես վիրտուալ, այնպես էլ իրական աշխարհում։ Սա պետք է ազդի EA տեխնոլոգիայի և բովանդակության վրա: Նաև պայմանագրի շրջանաում կփոխվեն մրցաշարի բազմաթիվ տեսողական տարրեր, ինչպիսիք են տառատեսակները, գրաֆիկան և լոգոտիպերը։
EA Sports-ի հետ գործարքը գնահատվում է տարեկան 30 միլիոն եվրո:

























































