«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին չգիտի, թե արդյոք Լա լիգայի ղեկավարությունը թիմին թույլ կտա՞ պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ։
Մասնագետն առաջարկել է լրագրողներին այս հարցով դիմել լիգայի նախագահ Խավիեր Տեբասին։
«Լա Լիգան թույլ կտա՞ մեզ պայմանագիր կնքել Մեսսիի հետ: Չգիտեմ, հարցրեք այդ մասին Տեբասին։ Մենք կպահպանենք լիգայի բոլոր կանոնները, բայց, ի վերջո, դա կախված կլինի ոչ միայն մեզանից»,- Չավիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» և Տեբասի միջև լարված հարաբերություններ են։ Ակումբը հրապարակավ կոչ է արել պաշտոնյային հրաժարական տալ: Մյուս կողմից, Տեբասը հանդես է գալիս Մեսսիի՝ առաջնություն վերադառնալու օգտին, սակայն վստահ չէ, որ ներկայիս «Բարսելոնան» կարող է իրեն թույլ տալ դա։
























































