ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ներողություն է խնդրել «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսից և հայտնել, որ ցանկանում է տեղափոխվել իսպանական ակումբ։ Այս մասին հայտնում է լրագրող Ռամոն Ալվարեսը։
Հիշեցնենք, որ անցյալ տարի Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում էր, և, ըստ լուրերի, նա մոտ էր «Ռեալ» տեղափոխվելուն, սակայն վերջին պահին մտափոխվեց և որոշեց երկարաձգել պայմանագիրը փարիզյան թիմի հետ։
Մադրիդցիների նախագահ Պերեսը դժգոհ է մնացել հարձակվողի այս որոշումից և հրաժարվել է հետագայում ձեռք բերել նրան։
2022 թվականի աշնանը տեղեկություններ հայտնվեցին, որ Մբապեն կրկին մտափոխվել է և որոշել տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։
























































