Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է Լա լիգայի 30-րդ տուրում «Բարսելոնային» 0-1 հաշվով պարտվելու մասին։
«Առաջին խաղակեսն անցկացրինք այնպես, ինչպես ծրագրել էինք։ Մենք ունեինք մեր պահերը, բայց հաջողությունը չբավականացրեց։
«Բարսելոնան» գոլ խփեց հենց իր առաջին դրվագում։ Նրանք արժանի հաղթանակ տարան, այս թիմն արժանի է չեմպիոնությանը»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում Marca-ն։
30 տուրից հետո «Բարսելոնան» 76 միավորով գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում Մադրիդի «Ռեալն» է, որն ունի 65 միավոր։ Լավագույն եռյակը 60 միավորով եզրափակում է «Ատլետիկոն»:
























































