Լա լիգայի 30-րդ տուրում «Բարսելոնան» ընդունել էր Մադրիդի «Ատլետիկոյին» և նվազագույն հաշվով հաղթանակ տարավ։
Հանդիպման միակ գոլը խփվեց 44-րդ րոպեին․ կատալոնացիների կազմում աչքի ընկավ Տոռեսը։
Երկրորդ կեսում գոլեր չարձանագրվեցին։
Այս խաղից հետո «Բարսելոնան» 76 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Ատլետիկոն» 60 միավորով՝ 3-րդն է։
























































