Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին գովեստի խոսքեր է ասել իր թիմի կիսապաշտպան Էդուարդո Կամավինգայի հասցեին։
Իտալացի մասնագետը ֆրանսիացուն պարբերաբար օգտագործում է պաշտպանության ձախ եզրում՝ նրա համար ոչ հիմնական դիրքում, և նա վստահորեն է կատարում այդ առաջադրանքը։
«Սելտայի» դեմ երեկ կայացած խաղում 20-ամյա կիսապաշտպանը օգնեց «սերուցքայիններին» հաղթել (2-0)՝ խաղալով հանդիպման սկզբից մինչև վերջ։
«Կամավինգան անհավանական ֆուտբոլիստ է։ Նա կարողանում է խաղալ ցանկացած դիրքում՝ օգտակար լինելով գնդակով և առանց գնդակի: Նա միշտ այնտեղ է, երբ դու նրա կարիքն ունես»,- «Ռեալի» մարզչի խոսքերն են մեջբերում Footbal Espana-ն։
























































