«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Լա լիգայի 30-րդ տուրի՝ «Բարսելոնայի» հետ խաղից առաջ խոսել է կատալոնական ակումբի մասին։
«Ինձ դուր է գալիս «Բարսելոնան», որը ես այժմ տեսնում եմ: Թիմի խաղը նկատելիորեն բարելավվել է Չավիի գալուց հետո, սա իսկական «Բարսելոնան» է:
Թիմը հիանալի առաջնություն է անցկացնում և պաշտպանությունում ավելի լավն է դարձել: Սա դրական առաջընթաց է, հաշվի առնելով, որ թիմի ոճը միշտ եղել է հարձակվողական:
Պատմականորեն «Բարսելոնան» հարձակվողական ֆուտբոլ էր խաղում՝ իր խաղացողների հմտության շնորհիվ: Իսկ պաշտպանությունում այս բարելավումները միայն լրացուցիչ արժեք են հաղորդում Չավիի աշխատանքին»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում AS-ը:
























































