Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Արարատ-Արմենիան» 2։2 հաշվով ոչ-ոքի խաղաց «Ուրարտուի» հետ։
32-րդ րոպեին հաշիվը բացեց տանտերերի ֆուտբոլիստ Արթուր Սերոբյանը։ 69-րդ րոպեին Տենտոն Ենեն կրկնապատկեց իր թիմի առավելությունը։
86-րդ րոպեին Արաս Օզբիլիսը կրճատեց հաշվի տարբերությունը։ «Ուրարտուն» փրկվեց պարտությունը 90+5-րդ րոպեին Նարեկ Գրիգորյանի խփած գոլի շնորհիվ։
«Ուրարտուն» 64 միավորով առաջին տեղում է։ «Արարատ-Արմենիան» 63 միավորով 2-րդն է, իսկ «Փյունիկը»՝ 61 միավորով 3-րդը։