Մանչեսթերի քաղաքապետ Էնդի Բերնհեմը Հռոմի պապ Ֆրանցիսկոսին նվիրել է «Մանչեսթեր Յունայթեդի» և Արգենտինայի հավաքականի պաշտպան Լիսանդրո Մարտինեսի ինքնագրով շապիկը, հայտնում է Goal-ը։
Հինգշաբթի օրը Վատիկանում Հռոմի պապն ընդունել է Բերնհեմի գլխավորած պատվիրակությանը, որը պապին նվիրել է արգենտինացու մարզաշապիկը։
Լիսանդրոն փոքրիկ հաղորդագրություն է թողել իր շապիկի վրա. «Վեհափառ Տեր, մեծ սիրով: Լիչա»։
Հռոմի պապն արգենտինական «Սան Լորենցո» ֆուտբոլային ակումբի երկրպագու է։