Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դավիդ Ալաբան վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի՝ «Չելսիի» դեմ խաղում (2-0), հայտնում է El Chiringuito TV-ն։ Առաջին խաղակեսից հետո խաղացողը լքել է խաղադաշտը։ Խաղը կայացել է ապրիլի 18-ին։
Աղբյուրի համաձայն՝ վնասվածքի պատճառով պաշտպանը բաց կթողնի երկու շաբաթ։ Ամենայն հավանականությամբ, ֆուտբոլիստը ժամանակ կունենա վերականգնվելու մինչև մայիսի 6-ին կայանալիք Իսպանիայի գավաթի՝ «Օսասունայի» դեմ եզրափակիչ խաղը:
Մայիսի 9-ին կկայանա «Ռեալ»-«Մանչեսթեր Սիթի» կիսաեզրափակիչ առաջին հանդիպումը։