Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթին» Մյունխենում ոչ-ոքի խաղաց «Բավարիայի» հետ: Թիմերը փոխանակեցին մեկական գնդակ:
Մանչեսթերյան թիմի կազմում գոլի հեղինակ դարձավ Էրլինգ Հոլանդը՝ 57-րդ րոպեին: Մինչև այդ՝ առաջին խաղակեսում նորվեգացին չէր կարողացել իրացնել 11 մետրանոցը: Խաղավերջում 11 մետրոնոց նշանակվեց հյուրերի դարպասին, որն անվրեպ իրացրեց Կիմիխը:
Առաջին խաղում անգլիական թիմը հաղթել էր 3:0 հաշվով:
Այսպիսով, անգլիական թիմը կիսաեզրափակիչում կխաղա Մադրիդի «Ռեալի» հետ:























































