Տոնի Կրոսը երկարաձգել է պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ։ Այս մասին գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նշվում է, որ նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիս։
Ըստ Ռոմանոյի՝ Կրոսը ոչ մի այլ ակումբի հետ բանակցություններ չի վարել, քանի որ ուզում է կարիերան ավարտել մադրիդյան ակումբում։
Պաշտոնական հայտարարությամբ ակումբը հանդես կգա առաջիկայում։