Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, օգտվելով «Ինտեր»-«Յուվենտուս» խաղի հետաձգումից, ներկա կգտնվի Էլ Կլասիկոյին։ Այս մասին հայտնում է MARCA-ն։
Հիշեցնենք, որ իտալական խաղը հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով, իսկ Ռոնալդուն «Ռեալից» հեռանալուց հետո առաջին անգամ ներկա կգտնվի իր նախկին թիմի մասնակցությամբ խաղին։