Մադրիդի «Ռեալը» ակտիվացրել է հարձակվող Կարիմ Բենզեմայի հետ պայմանագիրը մինչև 2024 թվականը երկարաձգելու տարբերակը։ Սա հարձակվողի վերջին մրցաշրջանը կլինի ակումբում։ Այս մասին հայտնում է AS-ը։
Մադրիդի «Ռեալն» օգտվեց չգրված կանոնից, ըստ որի` «Ոսկե գնդակը» հաղթած խաղացողի հետ պայմանագիրը ավտոմատ կերպով երկարաձգվում է։
Ֆրանսիացին հասկանում է, որ հաջորդ մրցաշրջանն իր վերջինն է լինելու թիմում։ Բրազիլացի հարձակվող Էնդրիկը Մադրիդի «Ռեալին» կմիանա 2024 թվականին, ակումբը նաև նոր տարբերակներ է փնտրում հարձակման գիծն ուժեղացնելու համար։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ մադրիդյան ակումբի ղեկավարությունը հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի ձեռքբերմամբ։
Բենզեման Լա Լիգայում ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։