Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Մարսելոյի որդին առաջին անգամ հրավիրվել է Իսպանիայի մինչև 15 տարեկանների հավաքական։
13-ամյա Էնցո Ալվեսը սոցիալական ցանցերում կիսվել է իր ուրախությամբ՝ հրապարակելով Իսպանիայի հավաքականի մարզաշապիկով իր լուսանկարները:
Ալվեսը իրավունք ուներ հանդես գալ նաև Բրազիլիայի հավաքականում։
Ապագայում նա դեռ կարող է որոշել ներկայացնել «Սելեսաոն», բայց առայժմ նա ընտրել է խաղալ այն երկրի հավաքականում, որտեղ ծնվել է: