«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում «Նապոլիի» հետ ոչ-ոքին (1-1).
«Գիտեմ, որ կարող եմ վճռել հանդիպումների ելքը։ Բայց եթե ես գոլ չխփեմ, կան գործընկերներ, ովքեր կարող են գոլ խփել: Ուրախ եմ այստեղ լինելու համար: Ուրախ եմ, որ խաղում եմ այս ակումբի մարզաշապիկով։
Բառեր չկան արտահայտելու այն ամենը, ինչ զգում եմ ինձ հետ աշխատողների հանդեպ։ Նախորդ մրցաշրջանում ես լավ խաղացի առաջնությունում և ցանկանում էի ցույց տալ, որ կարող եմ լավ խաղալ նաև Չեմպիոնների լիգայում:
Ես ուզում եմ երազել, ինչպես «Միլանի» բոլոր խաղացողները։ Մենք ցանկանում ենք հաղթել Չեմպիոնների լիգան և մեկ քայլ ավելի մոտ ենք դրան։ Մենք պետք է փորձենք գնալ մինչև վերջ»,- Լեաուին մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։























































