Տոնի Կրոսը հաստատել է, որ կերկարաձգի պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ 33-ամյա կիսապաշտպանը մոտ է պայմանագիրը մինչև 2024 թվականը երկարաձգելուն։
«Տեսականորեն հունվարի 1-ից ես կարող էի պայմանագիր կնքել այլ ակումբի հետ, բայց նման հիմարության մասին չէի էլ մտածում։ Մենք վստահում ենք միմյանց: Ամենայն հավանականությամբ, դա կշարունակվի ապագայում»,- մեջբերում է Կրոսին AS-ը։
«Ամեն ինչ լավ է ընթանում, բայց սա նաև այն դեպքն է, երբ ես հարգում եմ այն, ինչ ցանկանում է ակումբը: Այն հարաբերությունները, որոնք ես զարգացրել եմ ակումբի հետ տարիների ընթացքում…
Այս թեման, կապված պայմանագրի հետ, քննարկվել է որոշ ժամանակ։ Երկու կողմերում էլ բացարձակ վստահություն կար»,- ասել է Կրոսը Չեմպիոնների լիգայում «Չելսիի» դեմ 2-0 հաշվով հաղթանակից հետո: