Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Չելսիի» դեմ պատասխան խաղը «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի 150-րդ հանդիպումն էր Չեմպիոնների լիգայում, հայտնում է Opta Sports-ը:
Ֆուտբոլիստը ՉԼ-ում այդքան հանդիպում անցկացրել է Մադրիդի «Ռեալի» և «Լիոնի» կազմերում։
Այժմ 35-ամյա հարձակվողից առաջ են միայն Կրիշտիանու Ռոնալդուն (183 խաղ), Իկեր Կասիլյասը (177), Լիոնել Մեսսիին (163) և Չավին (151):
Բենզեման այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 26 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:























































