Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդե Վալվերդեն ճանաչվել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի «Չելսիի» դեմ պատասխան խաղի (2-0) լավագույն ֆուտբոլիստ։ Նա մեկ գոլային փոխանցում ունի իր հաշվին: Խաղից հետո ուրուգվայցին արժանացել է մրցանակի։
«Նա հիանալի էր «Ռեալի» կիսապաշտպանությունում, տիրում էր գնդակով, հիանալի պաշտպանվում և հիանալի փոխանցում կատարեց, որը բերեց երկրորդ գոլին», — ասել է ՈՒԵՖԱ-ի տեխնիկական դիտորդը:
























































