Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Միլանը» հյուրընկալվելիս 1։1 հաշվով ոչ-ոքի խաղաց «Նապոլիի» հետ։ Միլանյան թիմը երկխաղյա դիմակայությունում հաղթեց 2։1 հաշվով և դուրս եկավ կիսաեզրափակիչ։
Խաղի հաշիվը բացեց Օլիվյե Ժիրուն, որը 22-րդ րոպեին չէր կարողացել հստակ իրացնել 11 մետրանոց հարվածը։ 43-րդ րոպեին ֆրանսիացին դարձավ գոլի հեղինակ՝ եզրափակելով Ռաֆայել Լեաուի՝ փայլուն անցումից հետո կատարած փոխանցումը։
80-րդ րոպեին 11 մետրանոցից վրիպեց նաև տանտերերի ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիան։ Հանդիպման վերջնամասում՝ 90+3-րդ րոպեին տանտերերի պատասխան խաղում պարտությունից փրկեց Վիկտոր Օսիմհենի խփած գոլը։























































