Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Միլանն» առաջին կեսից հետո հաղթում է «Նապոլիին» 1։0 հաշվով:
Հյուրերի հարձակվող Օլիվյե Ժիրուն, որը 22-րդ րոպեին վրիպել էր 11 մետրանոցից, 43-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը։ Ֆրանսիացին գոլի հեղինակ դարձավ՝ եզրափակելով Ռաֆայել Լեաուի փոխանցումը։ Պորտուգալացին փայլուն անցումով շրջանցեց մրցակցի մի քանի ֆուտբոլիստի և փոխանցում կատարեց Ժիրուին։
«Միլանն» առաջին խաղում հաղթել էր 1։0 հաշվով։























































