Մադրիդի «Ռեալը» պատրաստ է Դորտմունդի «Բորուսիային» առաջարկել Բրահիմ Դիասին՝ նվազեցնելու Ջուդ Բելինգեմի հավանական տրանսֆերի արժեքը, պնդում է Cadena SER-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 19-ամյա անգլիացին կարող է ևս մեկ մրցաշրջան մնալ «Բորուսիայում», քանի որ «Ռեալն» ու «Մանչեսթեր Սիթին» չեն ցանկանում ամռանը նրա համար վճարել ավելի քան 150 միլիոն եվրո։
Սա երրորդ մրցաշրջանն է, ինչ Դիասը վարձավճարով հանդես է գալիս «Միլանում»: Իտալական ակումբը նրան նախ վարձակալել է 2020 թվականին, իսկ հետո երկարաձգել պայմանագիրը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Ընդհանուր առմամբ, Դիասը «ռոսոներիների» կազմում անցկացրել է 114 հանդիպում, խփել 17 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում։