Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Սադիո Մանեն հնարավոր է կարիերան շարունակի Իսպանիայի առաջնությունում։
Todofichajes-ի փոխանցմամբ՝ Մադրիդի «Ատլետիկոն» հետաքրքրված է 31-ամյա սենեգալցի հարձակվողի ծառայություններով։
Մադրդիցիները մտադիր են թոփ խաղացող ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Նշվում է, որ «Բավարիան» որոշել է բաժանվել Մանեից՝ թիմակից Լերոյ Սանեի հետ վիճաբանելուց հետո:
Սադիոն մյունխենյան գրանդի շարքերը համալրել է անցած ամառ՝ 32 միլիոն եվրոյով տեղափոխվելով «Լիվերպուլից»։ Կողմերի միջև գործող աշխատանքային պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը։