Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին պատասխանել է Բրազիլիայի հավաքականը գլխավորելու մասին հարցին։
«Ես չեմ սիրում խոսել այդ մասին: Ես կցանկանայի մնալ «Ռեալում», ես արդեն բազմիցս ասել եմ դա»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ միջազգային մամուլում հաղորդվում էր, որ Անչելոտին կարող է գլխավորել Բրազիլիայի հավաքականը։
Ինքը՝ 63-ամյա իտալացին, ավելի վաղ ասել էր, որ պատրաստ է աշխատել Մադրիդի «Ռեալում» մինչև մարզչական կարիերայի ավարտը։