«Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ Լոթար Մատեուսը կարծում է, որ մյունխենցիները կհաղթեն Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի «Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան խաղում։ Առաջին հանդիպումն ավարտվել է «քաղաքաբնակների»՝ 3-0 հաշվով հաղթանակով։
«Հրաշքներ երբեմն լինում են, ինչո՞ւ չեն լինում «Ալիանց Արենայում»: Եթե ղեկավարությունը, խաղացողները և մարզիչը հավատում են 0-3-ից հետո քամբեքին, ապա ես ևս հավատում եմ դրան:
Որպես խաղացող հաճախ էի մասնակցում այդպիսի խաղերի, այդ թվում՝ «Բավարիայի» դեմ խաղերում։ «Ինտերի» հետ մենք հաղթեցինք Մյունխենում 2-0 հաշվով, իսկ հետո «Բավարիան» լավ հանդես եկավ Միլանում. մենք դուրս մնացինք մրցաշարից (1-3):
Իհարկե, ամեն ինչ պետք է համապատասխանի Թոմաս Տուխելի թիմին, Զոմերը պետք է որսա յուրաքանչյուր գնդակ, իսկ խաղացողները պետք է շատ գոլեր խփեն նույնիսկ առանց հարձակվողի»,- Մատեուսին է մեջբերում Sky Sports-ը։























































