Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է կիսապաշտպան Տոնի Կրոսի ապագայի մասին մադրիդյան ակումբում։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ ակումբն ու ֆուտբոլիստը պայմանավորվել են երկարաձգել պայմանագիրը։
«Կրոսը լեգենդ է.․․ Նա գերազանց ֆիզիկական և հոգեկան վիճակում է։
Վստահ եմ, որ նա ցանկանում է իր խաղային կարիերան ավարտել Մադրիդի «Ռեալում» և այստեղ էլ կավարտի այն»,- Անչելոտիին մեջբերում է Goal-ը։