Վինգեր Ուսման Դեմբելեի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է 2024 թվականի հունիսին։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ակումբի հետ ներառում է կետ փոխհատուցման չափի մասին, որը սկսում է գործել այս ամառ և կազմում է 50 միլիոն եվրո։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր Twitter-ում։
«Բարսելոնայի» և Դեմբելեի ներկայացուցիչների միջև նոր պայմանագրի շուրջ պաշտոնական բանակցությունները դեռ չեն սկսվել, սակայն երկու կողմերն էլ վստահ են, որ կկարողանան պայմանավորվել։ Շուտով նախատեսվում է բանակցությունների առաջին փուլը։
Կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավին ցանկանում է, որ խաղացողը մնա։ Ինքը՝ Դեմբելեն, երջանիկ է թիմում և չի ցանկանում հեռանալ այնտեղից։
Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիացի վինգերն այն քիչ խաղացողներից է, որին «Բարսելոնան» համարում է «անձեռնմխելի» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։