«Վալենսիայի» դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլին, ամենայն հավանականությամբ, կհեռանա իսպանական ակումբից այս մրցաշրջանի ավարտից հետո։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Իրավիճակին հետևում են «Չելսին» և «Տոտենհեմը», որոնք հետաքրքրություն են ցուցաբերում 22-ամյա վրացի դարպասապահի նկատմամբ։ Նշվում է նաև, որ ֆուտբոլիստի գործակալը մոտ 10 օր առաջ հանդիպել է «Լեսթերի» ներկայացուցիչների հետ։
Մամարդաշվիլին անցյալ տարվա նոյեմբերին նոր պայմանագիր է կնքել «Վալենսիայի» հետ մինչև 2027 թվականի հունիսը, որը ներառում է 100 միլիոն եվրո հրաժարագին։