«Բարսելոնայի» պաշտպան Սերխի Ռոբերտոն բաց կթողնի մոտ 5 շաբաթ։ Այս մասին հայտնում է sport.es-ը:
Պատճառը ազդրի հետնամասի վնասվածքն էր, որը ֆուտբոլիստը ստացել էր «Խետաֆեի» հետ խաղում (0:0):
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը Լա Լիգայում անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: