Այսօր Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի շրջանակում «Վանը» սեփական հարկի տակ ընդունել էր «Նոային»։
Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։
Առաջին խաղակեսն ավարտվեց 0-0 հաշվով։ Երկրորդ խաղակեսում Չարենցավանը ներկայացնող թիմի կազմում հաշիվը բացեց Դավիթ Մանոյանը։ Հյուրերի կազմում 80-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Լովեն։
Այս խաղից հետո «Վանը» 31 միավորով 5-րդն է մրցաշարային աղյուսակում։ «Նոան» 20 միավորով 9-րդ տեղում է։
























































