Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Չելսիի» միանգամից չորս ֆուտբոլիստների ծառայություններով։
Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը փորձում է օգտվել «Չելսիում» ստեղծված բարդ իրավիճակից՝ շահավետ պայմաններով ձեռք բերելու համար մի շարք խաղացողների, հայտնում է Fichajes-ը։
Խոսքը կիսապաշտպաններ Մեյսոն Մաունտի, Ռուբեն Լոֆտուս-Չիկի և Մատեո Կովաչիչի մասին է, որոնցից վերջինն, ի դեպ, նախկինում արդեն խաղացել է «սերուցքայինների» կազմում։ Բոլոր երեք կիսապաշտպանների գործող պայմանագրերն ավարտվում են հաջորդ տարի։
Մադրիդի «Ռեալը» նաև հետաքրքրված է աջ պաշտպան Ռիս Ջեյմսի ծառայություններով, ինչի մասին ավելի վաղ բազմիցս խոսվել է մամուլում:
























































