«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխի Ռոբերտոն վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել մրցաշրջանի մնացած հատվածը, հայտնում է As-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ 31-ամյա իսպանացու մոտ ախտորոշվել է ազդրի մկանի պատռվածք, ինչի պատճառով նա կարող է բաց թողնել ավելի քան մեկ ամիս։ Առաջիկա օրերին խաղացողը լրացուցիչ բուժզննում կանցնի։
Այս մրցաշրջանում Սերխի Ռոբերտոն անցկացրել է 30 հանդիպում, որոնցում խփել է 4 գոլ և կատարել 3 արդյունավետ փոխանցում։
























































