«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է «Խետաֆեի» հետ ոչ-ոքին (0:0)։
««Բարսելոնայի» խաղի վրա ազդել է խոտածածկի վիճակը: Երեկ մենք մարզվել ենք չոր դաշտում։ Ինձ շատ քննադատեցին խոտածածկի թեմայի վերաբերյալ: Այսօր դա բոլորը տեսան, շատ դժվար է այդպես խաղալը, դա վնասում է դիտարժանությանը: Նույնիսկ «Խետաֆեի» համար դա վատ էր: Կարևոր է, որ խոտածած լավ վիճակում լինի: Սա արդարացում չէ։
Մենք վերցրեցինք մեկ միավոր, որը կարելի է լավ արդյունք համարել այն պատճառով, թե որքան դժվար էր մեզ համար։ Կարծում եմ, որ մենք լավ մրցաշրջան ենք անցկացնում Լա Լիգայում, բայց չպետք է կանգ առնենք։ Առջևում շատ կարևոր հանդիպումներ են սպասվում»,- ասել է Չավին հետխաղյա մամուլի ասուլիսում։
Կատալոնացիները 73 միավորով գլխավորում են Լա լիգայի մրցաշարային աղյուսակը: Մոտակա մրցակից Մադրիդի «Ռեալից» տարբերությունը 11 միավոր է։
























































